Բրազիլիայի հավաքականի ու «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն, ով ներկայում զբաղեցնում է «Վալյադոլիդի» նախագահի պաշտոնը, իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտների վերաբերյալ:
«Դեռևս վաղ է ֆավորիտների մասին խոսելը, սակայն կնշեի «Բավարիային», «Ռեալին», «Բարսելոնային», «Մանչեսթեր Սիթիին», ՊՍԺ-ին: Փարիզյան թիմը հիանալի կազմ ունի, որտեղ կառանձնացնեի Նեյմարին»,- եզրափակել է «Մեծատամը»:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության հաղթողը «Բավարիան» է: