Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտի կարծում է, որ «Բարսելոնան» դեռևս կարող է հավակնել Լա լիգայի չեմպիոնությանը:
««Բարսելոնայի» կողմից ճնշու՞մը. Լա լիգան դեռ շարունակվում է: Գիտենք, որ առավելություն ունենք նրանց նկատմամբ, սակայն այն կարեի է պահպանել, եթե մեծ ուժեր ներդնենք: Քանի դեռ մաթեմատիկան հակառակը չի պնդում, յուրաքաչյուր խաղ բարդ է լինելու»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 27 խաղից հետո «Արքայական ակումբը» 66 միավորով առաջատարն է, իսկ «Բարսելոնան» մեկ խաղին ավելին է անցկացրել ու 61 միավորով 3-րդն է:
Fanat, Realmadrid.am