Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Կարլոս Կազեմիրոն չի հեռանա «Ռեալից»։
Չնայած այն բանին, որ «Ռեալում» հիմա ֆինանսական լուրջ խնդիրներ կան, ակումբը չի պատրաստվում բաց թողնել բրազիլացուն։ Գումարը «Սերուցքայինների» համար էական չէ այս պարագայում։
Նախորդ ամռանը «ՊՍԺ»-ն ցանկություն է հայտնել ձեռք բերել բրազիլացու տրանսֆերային իրավունքները, սակայն «Ռեալը» հստակ հասկացրել է, որ չի պատրաստվում զիջել իր ֆուտբոլիստին։
Կազեմիրոյի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2023-ի ամռանը, և ակումբում հույս ունեն, որ նա մինչ այդ կմնա թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am