Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գնահատել է «Արքայական ակումբի» նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նշանակման որոշումը։
- Խաբի Ալոնսոյի նշանակումը սխա՞լ էր։
- Ոչ։ Մենք նախամրցաշրջանային պատրաստություն չենք ունեցել աշխարհի ակումբային առաջնության պատճառով։ Երբ նախամրցաշրջանային փուլ չկա, դա ազդում է ֆիզիկական վիճակի վրա։ Կարծում էինք, որ այս փոփոխությունը կլուծի խնդիրը, բայց դա երկար չտևեց, իսկ հետո ամեն ինչ կրկին փլուզվեց,- El Chiringuito-ի եթերում ասել է Պերեսը։
Ալոնսոն «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի ամռանից։ Հունվարի 12-ին «Արքայական ակումբը» հայտարարել էր իսպանացի մասնագետի հետ համագործակցության դադարեցման մասին։
Fanat, Realmadrid.am
Հայերեն