Հոդվածներ

Վասկես. «Մենք ճիշտ ուղու վրա ենք»
03.01.2021
1543 0

«Սելտայի» դեմ խաղում «Ռեալի» առաջին գոլի հեղինակ Լուկաս Վասկեսը խաղից հետո իր կարծիքն է հայտնել թիմի վիճակի մասին։

Ի տարբերություն «Էլչեի» դեմ ոչ ոքիի, այս խաղում մենք ավելի բարձր գործեցինք պրեսինգի ժամանակ, ինչը տվեց իր արդյունքը։ Մենք կարողացանք արագ գոլ խփել։  Այս փուլում ամեն ինչ շատ կարևոր է, իսկ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Թիմը շատ լավ աշխատանք կատարեց և վստակեց այդ հաղթանակը։ Եթե շարունակենք նույն տեմպերով, հնարավորություն կունենանք մրցաշրջանի ավարտին ինչ որ բան նվաճել։ 

Առաջնությունը բավական մրցակցային է դարձել։ Չկան այնպիսի թիմեր, որոնց դեմ խաղերը հեշտ են։  Ներկա պահին «Ատլետիկոն» առավելություն ունի մեր նկատամամբ, սակայն ամեն ինչ անելու ենք տիտղոսը նվաճելու համար». ասել է Լուկաս Վասկեսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված