Հոդվածներ

Ռաֆայել Վարան. «150 հաղթանակ Լա Լիգայում»
03.01.2021
1325 0

«Սելտայի» նկատմամբ տարած հաղթանակը 150-րդն էր Ռաֆայել Վարանի համար Լա Լիգայում։ Մինչ այս նա մրցաշարում անցկացրել է 221 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Հաղթանակների տեսանկյունից, լավագույն մրցաշրջանը Վարանի համար, նախորդն էր՝ ընդհանուր առմամբ 23 հաղթանակ։ Այս մրցաշրջանում Վարանը մասնակցել է 16 հանդիպման, որոնցից 10-ում «Ռեալը» հաղթել է։

«Ռեալի» կազմում անցկացրած 10 մրցաշրջանների ընթացքում Վարանը հասցրել է բավական շատ տիտղոսներ նվաճել։ Ֆրանսիացի պաշտպանը 18 տիտղոս է նվաճել՝ այդ թվում ՉԼ-ի 4 գավաթ, ԱԱԱ-ի 4 գավաթ, Եվրոպայի 3 սուպերգավաթ, 3 Լա Լիգայի գավաթ, 1 Իսպանիայի գավաթ և Իսպանիայի 3 սուպերգավաթ։   

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված