Հոդվածներ

Ռոնալդոն նշել է «Էլ Կլասիկոյի» ֆավորիտին
15.10.2022
4958 0

«Ռեալի», Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ լեգենդար Ռոնալդոն խոսել է վաղը կայանալիք «Էլ Կլասիկոյի» մասին:

«Վերջերս «Վալյադոլիդի» հետ «Կամպ Նոուում» էի: «Բարսելանան» մեզ ճնշեց: Նրանք հիանալի են խաղում: Սակայն «Ռեալը» մնում է «Ռեալ»՝ միշտ հաղթող թիմ, որը հրաշքներ է գործում Վինիսիուսի ու Բենզեմայի հետ: Լինելու եմ մարզադաշտում ու վայելելու եմ «Էլ Կլասիկոն»»,- «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկրի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոն» կայանալու է հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին:

Fanat, Realmadrid.am



 


Ամենակարդացված