ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն RMC-ի հետ զրույցում հաստատել է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է միանալ Մադրիդի «Ռեալին»:
Լեոնարդոն հաստատել է նաև, որ ակումբը «Ռեալից» Մբապեի տրանսֆերային իրավունքների ձեռքբերման առաջարկ է ստացել, որը, սակայն, մերժվել է:
«Մբապեն ուզում է միանալ «Ռեալին», ու մենք նրան չենք խանգարի: Մենք մերժել ենք առաջին առաջարկը, սակայն եթե պայմանները բավարարեն մեզ, կմտածենք»,- ասել է Լեոնարդոն:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» երեկ 160 մլն եվրո է առաջարկել ֆրանսիացու տեղափոխության դիմաց:
Fenomeno, Realmadrid.am