8-ամսյա բացակայությունից հետո Էդեր Միլիտաոն առաջին անգամ վերադարձել է խաղադաշտ։ Բրազիլացին մարզվել է ընդհանուր թիմի հետ։
Ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է, որ շատ շուտով Միլիտաոն շարք կվերադառնա։ Իտալացի մասնագետը հույս ունի, որ ապրիլի 21-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպանը կկարողանա օգնել թիմին։
Այս մրցաշրջանում հենց առաջին տուրում Միլիտաոն վնասցածք ստացավ և մինչ օրս ապաքինվում է։
Նախքան «Բարսելոնայի» դեմ հանդիպումը, «Ռեալը» ևս 4 հանդիպում կանցկացնի Լա Լիգայում։ Մրցակիցները կլինեն «Սելտան», «Օսասունան», «Ատլետիկ Բիլբաոն» և «Մակյորկան»։
Los Merengues, Realmadrid.am