Դեռևս նոյեմբերին Կառլո Անչելոտին կանխատեսել էր, որ Վինիսիուսն ու Ռոդրիգոն ավելի շատ գոլ կխփեն, քան Ջուդ Բելինգեմը:
«Ռոդրիգոն ու Վինիսիուսը մրցաշարջանի ընթացքում ավելի շատ գոլ կխփեն, քան Բելինգեմն ու Խոսելուն, դրանում կասկած չկա»,- իր տեսակետը հայտնել էր մարզիչը Marca-ին:
Ապրիլը հատել է հասարակածը, սակայն անգլիացին 20 գոլով շարունակում է մնալ թիմի գլխավոր ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում՝ չնայած վեցխաղյա գոլային երաշտին: Վինիսիուսի ակտիվում կա 18 գոլ, Ռոդրիգոն աչքի է ընկել 17 անգամ:
Կկատարվի՞ Անչելոտիի կանխատեսումը...
Fanat, Realmadrid.am