ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Marca–ի հեղինակավոր լրագրող Ռամոն Ալվարես դե Մունը՝ X–ի էջում։
«Նա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։ Գործն արված է»,– գրել է լրագրողը։
Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ Մբապեն ՊՍԺ–ի ղեկավարությանը հայտնել է ամռանը հեռանալու մտադրության մասին։
Մբապեն ՊՍԺ–ում հանդես է գալիս 2018 թվականից և անցկացրած 290 խաղում դարձել է 243 գոլի ու 105 արդյունավետ փոխանցման հեղինակ։