Տեո Զիդանն ու Լուկաս Կանիսարեսը իրենց առաջին հանդիպումն են անցկացրել «Կաստիլյայի» կազմում:
«Վալենսիայի» հայտնի դարպասապահ Սանտիագո Կանիսարեսի որդին անցել է «Ռեալի» ակադեմիայի բոլոր աստիճաններն ու հայտնվել «Կաստիլյայում»: Մարզչական շտաբը մեծ հույսեր է կապում 18-ամյա դարպասապահի հետ:
Լուկասի հասակակից Տեո Զիդանը նաև բացել է իր գոլերի հաշիվը՝ աչքի ընկնելով ընկերական խաղում, որտեղ Ռաուլի թիմը հաղթել է 3:0 հաշվով:
Հիշեցնենք, որ օգոստոսին «Ռեալի» Մ19 թիմը, իսպանացի մասնագետի գլխավորությամբ, դարձել էր երիտասարդական Չեմպիոնների լիգայի հաղթող:
Fanat, Realmadrid.am