Անգլիայի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը շարունակում է մնալ «Արքայական ակումբի» տրանսֆերային թիրախում:
Այնուամենայնիվ, Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «քսակների պայքարի» մեջ մտնել անգլիական գրանդ ակումբների հետ, որոնք նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով:
Relevo-ի հաղորդմամբ՝ «Ռեալում» հավատացած են, որ Բելինգեմը կընտրի հենց մադրիդյան գրանդը՝ հաշվի առնելով մի քանի գործոն: Դրանցից մեկն այն է, որ «Արքայական ակումբը» հավակնոտ ծրագիր ունի, մյուսը, որ «Ռեալի» գույները պաշտպանելն անգլիացու մանկության երազանքն է:
Միաժամանակ նշվում է, որ Բելինգեմի մտերիմների շրջանում կան մարդիկ, որոնք հավատացած են, որ երիտասարդ ֆուտբոլիստի համար այս պահին ճիշտ կլինի Անգլիա տեղափոխվելը, որտեղ, ըստ նրանց, Բելինգեմը կարող է ավելի հեշտ հարմարվել, քան «Ռեալում»: Նրանք կարծում են՝ Բելինգեմն այս տարիքում պետք է շարունակի զարգանալ, իսկ «Ռեալ» տեղափոխությունը վաղ թե ուշ կլինի:
Fenomeno, Realmadrid.am