«Ռեալի» դարպասապահի կարճ հարցազրույցը
«Հիմա ես շատ երջանիկ եմ, քանի որ շատ խաղաժամանակ եմ ստանում նախկինի համեմատ։ Ես փորձում եմ ամբողջ ուժերս ներդնել խաղադաշտում։ Չխաղալն ամենադժվարն է ֆուտբոլիստի կյանքում»։
«Ես միանգամից հասկացա, որ Կուրտուայի վնասվածքից հետո «Ռեալը» նոր պայմանագիր կկնքի։ Դա ակնհայտ էր և ես ու Կեպան նորմալ մրցակցում ենք»։
«Երբ «Բեռնաբեուի» երկրպագուները վանկարկում են անունդ՝ անհավանական զգացողություն է։ Մի տղայի համար, ով 30 հազարանոց բնակչությամբ քաղաքից է, դա թվում է ամբողջովին այլ աշխարհից պատմություն»։
«Իմ պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը, սակայն ես դեռ չգիտեմ՝ ինչ տեղի կունենա մրցաշրջանի ավարտից հետո։ Բնականաբար ես ցանկանում եմ մնալ այստեղ»։