Մի շարք աղբյուրների փոխանցմամբ, Լուկա Յովիչը հունվարին կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենթուս»։
Նույն աղբյուրների փոխանցմամբ, իտալական գրանդը փորձելու է նոր հարձակվող ձեռք բերել հունվարին։ Տարբերակների թվում է նաև «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը, ով ամեն կերպ փորձում է խաղաժամանակ ստանալ «Արքայական» ակումբի կազմում։ Նախորդ մրցաշրջանում Յովիչը վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց «Այնտրախտ», որտեղ բավական հաջող հանդես եկավ։
«Ռեալը» դեմ չէ այդ գործարքին, սակայն եթե նախորդ մրցաշրջանում Յովիչը հեռացավ թիմից վարձավճարային հիմունքներով, ապա այժմ «Սերուցքայինները» ցանկանում են ամբողջական տրանսֆեր իրականացնել։
Los Merengues, Realmadrid.am