Marca. «Ֆուտբոլում թույլերը չեն դիմանում և այդ արտահայտությունը հաստատ կիրառելի չէ «Ռեալի» 24–ամյա կիսապաշտպան Բրահիմ Դիասի պարագայում, որը, չնայած բոլոր դժվարություններին, քրտնաջան աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ Անչե;ոտիին ապացուցում է իր ունակությունները։
Բրահիմի համար մեծ աճ էր «Միլանում» եռամյա վարձակալությունը։ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչը խոստովանել է դա և հարցազրույցներից մեկում ասել, որ ֆուտբոլիստն Իտալիայից վերադաարձել է ֆիզիկակապես և տակտիկապես ավելի ամուր։
Բայց որոշ որակներ Բրահիմը միշտ ունեցել է՝ հիանալի դրիբլինգ, գնդակի վերահսկողություն, երկու ոտքերով գնդակի լավ վերահսկում, ինչպես նաև պայքար յուրաքանչյուր մենապայքարում։ Կիսապաշտպանն այս որակները ցույց է տալիս «Ռեալ Մադրիդի» գրեթե բոլոր խաղերում»։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 26 հանդիպման (1069 րոպե), դարձել 7 գոլի և 3 ասիստի հեղինակ։