Հոդվածներ

Վալդանո. «Ինձ անհանգստացնում է Էդեգորի մտածելակերպը»
26.01.2021
2376 0

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն խոսել է Էդեգորի մասին։

«Այն, ինչ ունի Էդեգորը, չափազանց կարևոր է այս «Ռեալի» համար։ Չեմ կարծում, որ նա իրեն վատ է դրսևորել։ Հնարավոր է, որ նա բավական համարձակություն չուներ ավելի կարևոր որոշումներ կայացնելու համար, բայց կարծում եմ «Ռեալում» խաղալու համար նրան չհերիքեց համբերատարությունը։ 

Ի վերջո նա պետք է մրցակցեր այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսին են Կրոսը և Մոդրիչը։ 

Ինձ ավելի շատ անհանգստացնում է նրա մտածելակերպը։ «Ռեալի» ֆուտբոլիստը չպետք է նման կերպ հեռանա թիմից։ Նա մրցակցում է ոչ հասարակ ֆուտբոլիստների հետ, և բնական է, որ բարդ է լինելու։ Զարմացած եմ, որ նա որոշել է հեռանալ թիմից՝ թողնելով իր տեղը այլ ֆուտբոլիստների». ասել է Վալդանոն։

Los Merengues, Realmadrid.am