Այսօր լրանում է տասը տարին այն պահից, երբ Մադրիդի «Ռեալը» հրաժեշտ տվեց Ալֆրեդո Դի Ստեֆանոյին՝ բոլոր ժամանակների մեծագույն խաղացողին և այն մարդուն, որն ընդմիշտ փոխեց ակումբի պատմությունը: 2014 թվականի հուլիսի 7-ին La Saeta Rubia-ն 88 տարեկանում մահացավ Մադրիդի գլխավոր համալսարանական հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր դրանից երկու օր առաջ՝ սրտի կանգից հետո:
Ալֆրեդո Դի Ստեֆանոն 1953-1964թթ. Մադրիդում անցկացրած ելույթներով դարձել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ: Այդ տարիներին նա առաջնորդել է թիմին, որը 5 անգամ անընդմեջ հաղթել է Եվրոպական Չեմպիոնների գավաթը (այժմ՝ Չեմպիոնների լիգա), Միջմայրցամաքային գավաթը (1 անգամ) և Լատինական գավաթը (2 անգամ): «Ռեալի» կազմում նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ հաղթել է Իսպանիայի գավաթն ու Փոքր Ակումբային Աշխարհի Գավաթը: «Արքայական ակումբում» անցկացրած 396 խաղում Դի Ստեֆանոն խփել է 308 գոլ:
Բոլոր ժամանակների մեծագույն խաղացողը ծնվել է 1926 թվականի հուլիսի 4-ին Բուենոս Այրեսում և կարիերայի ընթացքում արժանացել է ամենահեղինակավոր անհատական մրցանակներին: Նա երկու «Ոսկե գնդակ» է ստացել, իսկ 1989 թվականին պարգևատրվել է մինչև այժմ տրված միակ «Սուպեր Ոսկե գնդակ» մրցանակով իր փառահեղ կարիերայի համար: Դի Ստեֆանոն 5 անգամ դարձել է Պիչիչի մրցանակի հաղթող:
Fenomeno, Realmadrid.am