Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Կարիմ Բենզեման մտադիր չէ կարիերան շարունակել «Ալ Իթիհադում»:
L'Equipe-ի հաղորդմամբ՝ 36-ամյա ֆրանսիացին մտադիր է տեղափոխվել «Ալ Նասր» ու վերամիավորվել «Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Նշվում է, որ Կարիմն արդեն բանակցություններ է սկսել սաուդյան ակումբի հետ, քանի որ կարող է չհասցնել տեղափոխվել Եվրոպա:
Հիշեցնենք, որ Բենզեմայի և «Ալ Իթիհադի» ղեկավարության հարաբերությունները լարված են:
Fanat, Realmadrid.am