Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում ուժերը չափեց Լոնդոնի «Չելսիի» հետ:
Առաջին խաղակեսի մեկնարկում լոնդոնյան ակումբն ուներ տարածքային առավելություն ու համեմատաբար ավելի հարձակողական ֆուտբոլ էր ցուցադրում:
14-րդ րոպեին Ռուդիգերի տպավորիչ փոխանցումից հետո Քրիստիան Պուլիշիչը բացեց հանդիպման հաշիվը:
29-րդ րոպեին «Արքայական ակումբի» հարձակման առաջատար Կարիմ Բենզեման դարձավ շքեղ գոլի հեղինակ՝ «ազնվականների» դարպասը գրավելով շրջադարձ հարվածով: Առաջին խաղակեսն այդ հաշվով էլ ավարտվեց:
Երկրորդ կեսում թիմերը համեմատաբար ավելի հանգիստ ու դիրքային ֆուտբոլ խաղացին, ինչի արդյունքում դարպասի գրավում այլևս չեղավ: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում:
Հատկանշական է, որ Կարիմ Բենզեման, գոլի հեղինակ դառնալով, խփեց Չեմպիոնների լիգայում իր 71-րդ գնդակը, որով հավասարվեց մրցաշարի պատմության 4-րդ լավագույն ռմբարկու, «Ռեալի» լեգենդ Ռաուլին:
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, 1-ին խաղ
Գոլերը՝ 0-1՝ Պուլիշիչ 14՛, 1-1՝ Բենզեմա 29՛
Robbie Raul, Realmadrid.am