Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյան Չուամենին, որը «Լաս Պալմասի» դեմ խաղում հաղթական գոլ խփեց, ակումբի պաշտոնական հեռուստաալիքի հետ զրույցում ամփոփել է հանդիպումը:
Հունվարի 27-ին ֆրանսիացին նշում էր 24-ամյակը. հաղթական գոլ՝ որպես ծննդյան տարեդարձի նվեր:
«Շատ գոհ ենք հաղթանակից: Դժվար խաղ էր, քանի որ «Լաս Պալմասն» իր դաշտում շատ լավ է խաղում: Պետք է շարունակենք այսպես. ամեն ինչ տանք խաղադաշտում: Պետք է այսպես պայքարենք ու հաղթենք:
Ուրախ եմ, որ կարողացա գոլով օգնել թիմին: Մենք իսկապես լավ խաղացինք:
Ծննդյանս տարեդարձը նշեցի թիմակիցներիս հետ: Հյուրանոցում մենք տորթով նշեցինք, իսկ մնացածը՝ Մադրիդ վերադառնալու ճանապարհին»,- ասել է Չուամենին:
Fenomeno, Realmadrid.am