«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն մարտական է տրամադրված ՉԼ-ի կիսաեզրափակիչի՝ «Սիթիի» դեմ խաղին:
«Այսպիսի հանդիպումներիում շատ բան կախված է նյարդերից և գլխից: «Ռեալում» պատրաստ ենք հայտնվել լավ և ոչ այնքան լավ իրավիճակներում: Բնավորություն ունենք, երիտասարդ խաղացողները մեծ օգուտ են բերում՝ փորձառուների շնորհիվ: Երբ հագնում ես «Ռեալի» մարզաշապիկը, պարտավոր ես հաղթել ամեն ինչ: «Սիթին» հիանալի ակումբ է»,- ուրուգվայցուն մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» խաղը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am