COPE-ի փոխանցմամբ, Ֆեդերիկո Վալվերդեն պետք է որ պատրաստ լինի «Լիվերպուլի» դեմ խաղին։
Նշվում է, որ աջ ոտքի հատվածում Վալվերդեն կապտուկներ ունի, սակայն դա չի խանգարի նրան խաղադաշտ դուրս գալ։
«Էլ Կլասիկոյում» Զիդանը հնարավորություն էր տվել Վալվերդեին հենց մեկնարկային րոպեներից, սակայն երկրորդ կեսում նա ստիպված էր հեռանալ խաղադաշտից փոքրիկ վնասվածքի պատճառով։
«Լիվերպուլի» դեմ խաղին չի մասնակցելու Լուկաս Վասկեսը, ինչը նշանակում է, որ պաշտպանության աջ եզրում մեծ հավանականությամբ հանդես է գալու Ալվարո Օդրիոսոլան։ Եթե այդ խաղին չմասնակցի նաև Ֆեդե Վալվերդեն, ով «Կլասիկոյի» ժամանակ ցույց տվեց, թե որքան օգտակար է պաշտպանվելիս, ապա Սադիո Մանեն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Օդրիոսոլայի համար։
Los Merengues, Realmadrid.am