«Լաս Պալմասի» դեմ հաղթական խաղից հետո Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն ակումբի պաշտոնական հեռուստաալիքի հետ զրույցում արտահայտել է իր տպավորությունները:
«Մեկնարկը մեզ համար դանդաղ էր, բայց դինամիկան փոխեցինք: Խաղացինք մեր խաղը, ու ի վերջո ամեն ինչ լավ ստացվեց:
Հուսով եմ՝ կկարողանամ շարունակել գոլեր խփել ու մնալ առանց վնասվածքների, որպեսզի օգնեմ թիմին հաջողությունների հասնելու ու տիտղոսներ նվաճելու հարցում: Ես ու Կամավինգան կարողացանք լավ կապ գտնել, և ես գեղեցիկ գոլ խփեցի:
Այնքան շատ ենք քամբեքներ կատարել, որ թվում է՝ դա նորմալ է: Մենք երբեք չենք հանձնվում ու մտապահում ենք, որ հաղթելու ենք նույնիսկ վերջին րոպեին»,- ասել է բրազիլացին:
Fenomeno, Realmadrid.am