Հոդվածներ

«Ռեալի» արդյունքների վատթարացման 5 պատճառ
01.11.2022
3603 0

Ընթացիկ շաբաթը ամենահաջողը չէր Մադրիդի «Ռեալի» համար: Թիմը «Լայպցիգից» կրեց մրցաշրջանի առաջին պարտությունը (2-3) և ոչ-ոքի խաղաց «Ժիրոնայի» հետ (1-1): Արդյունքների վատթարացման համար կա 5 պատճառ:

Պաշտպանական բացթողումները

«Լայպցիգի» դեմ խաղում «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտպանական գծի հիմնական ֆուտբոլիստներին փոխարինել էր Վասկեսով, Նաչոյով և Ռյուդիգերով: Վերջինս, ի դեպ, իրականացնում էր ձախ պաշտպանի պարտականությունները:

«Ժիրոնայի» դեմ խաղում պաշտպանություն վերադարձան Կարվախալը, Ալաբան ու Մենդին, սակայն նրանք նույնպես չկարողացան «չոր» հանդիպում անցկացնել՝ դարպասին նշանակված 11-մետրանոցի պատճառով:

Բենզեմայի բացակայությունը

Առանց ֆրանսիացու «Ռեալը» չափից դուրս կանխատեսելի էր գերմանական ու կատալոնական թիմերի դեմ: Խաղը կառուցվում էր Վինիսիուսի շուրջ և մրցակցի պաշտպանները հասկանում էին դա: Ռոդրիգոն փորձում էր «9» համարի դեր ստանձնալ, սակայն Բենզեմայի պակասը, այնուամենայնիվ, զգացվում էր:

Աշխարհի առաջնության ստվերը

Չնայած Անչելոտիի հայտարարությունն այն մասին, որ որոշ ֆուտբոլիստների բացակայությունը պայմանավորված է ակումբի շահերով, սակայն առաջիկայում կայանալիք ԱԱ-ն ճնշող գործիք է: Ֆուտբոլիստները, հավանական է, այդքան ակտիվ չեն գործում խաղադաշտում և փորձում են խուսափել վնասվածքներից:

Սահմանափակ ռոտացիան

«Սերուցքայինների» մեկնարկային կազմը ուժեղագույններից է, սակայն գլխավոր մարզիչը քիչ է ռոտացիայի դիմում: Մշտական խաղային պրակտիկա հիմնականում ստանում են Ռոդրիգոն և Ասենսիոն:

Ֆիզիկական վիճակը

Ֆիզիկական հոգնածությունը միշտ զգացնել է տալիս մրցաշրջանի այս հատվածում: Թիմը, որը բարձունքի վրա էր խաղային տարվա առաջին հանդիպումներում և բարձր ֆիզիկական պատրաստվածություն էր ցուցաբերում հատկապես երկրորդ խաղակեսերում, հիմա սկսել է ավելի դանդաղ գործել՝ 28 օրում անցկացնելով 9 հանդիպում:

Աշխարհի առաջնությունից առաջ մնացել է միայն երեք հանդիպում՝ «Սելթիկի», «Ռայո Վալյեկանոյի» ու «Կադիսի» դեմ: