«Ռեալն» ու Անդրեյ Լունինը քննարկում են ֆուտբոլիստի նոր պայմանագրի կետերը։
The Athletic-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը բանակցություններ է սկսել Լունինի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
«Ռեալը» ցանկանում է ցույց տալ ուկրաինացի դարպասապահին, որ հույսեր է կապում իր հետ։ Իսկ Լունինը կսկսի մտածել իր որորշման մասին, երբ լինի պաշտոնական առաջարկ։
Մի քանի աղբյուրների փոխանցմամբ, դարպասապահը ցանկանում է մնալ իր ներկայիս ակումբում։
«Ռեալում» չեն ուզում, որ Լունինը սկսի հաջորդ մրցաշրջանը առանց նոր պայմանագրի։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Լունինը 23 հանդիպման է մասնակցել է, որոնցում բաց է թողել 19 գնդակ և 10 խաղերում կարողացել է սեփական դարպասն անառիկ պահել։
Los Merengues, Realmadrid.am