• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» սանի ծնողները ցանկանում են, որ իրենց որդին անհապաղ լքի «Ռեալը»

Հոդվածներ

«Ռեալի» սանի ծնողները ցանկանում են, որ իրենց որդին անհապաղ լքի «Ռեալը»
27.07.2024
2367 0

Diario AS-ի փոխանցմամբ, «Ռեալի» սան Նիկո Պասի ծնողները ցանկանում են, որ իրենց որդին անհապաղ լքի ակումբն ու տեղափոխվի «Լեգանես»։

Նրա հայրը՝ Պաբլո Պասը, արդեն իսկ հանդիպում է ունեցել ֆուտբոլիստի գործակալի հետ և նշել, որ այժմ «Լեգանեսը» Լա Լիգայում լավագույն տարբերկան է, որպեսզի իր որդին կարողանա խաղալ և աճ գրանցել։ 

Այժմ ողջ ուշադրությունը կենտրոնացած է Կարլո Անչելոտիի վրա։ Նա դեռ պետք է որոշի, թե ովքեր են թիմի հետ մեկնում ԱՄՆ շրջագայությանը։ Եթե իտալացի մասնագետը ուշադրություն չդարձնի Պասին, ապա նրա ծնողները ամեն ինչ կանեն, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստը լքի «Արքայական» ակումբը․

Նախորդ մրցաշրջանում Անչելոտին քիչ խաղաժամանակ է տրամադրել Պասին։ Նա 4 անգամ դուրս է եկել խաղադաշտ Լա Լիգայում և ևս 3 անգամ ՉԼ-ում։ Հիշարժան է նրա գոլը «Նապոլիի» դարպասը։

Հաշվի առնելով այն, թե ինչ մրցակցություն է ձևավորվել «Ռեալի» կիսապաշտպանական գծում, շատ հավանական է, որ Պասը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխի ակումբային գրանցումը։

Los Merengues, Realmadrid.am