Հոդվածներ

Եկել է կարևոր որոշումների ժամանակը
24.05.2021
3790 0

Ինչպես ավելի վաղ հաղորդում էին ԶԼՄ-ները, դեռ մարտին «Ռեալը» որոշում է կայացրել կազմում մեծ փոփոխություններ անելու մասին ու արդյունքները նշանակություն չունեին։ Առաջին ու ամենակարևոր որոշումը Զինեդին Զիդանի հարցն էր։

«Սերուցքայինների» չգրված օրենքով, որն ավելի վաղ տարածվել է մյուս մարզիչների վրա, տիտղոս չնվաճելը ենթադրում է մարզչի պաշտոնանկություն։ Եվ այս տարի, 2010 թվականից ի վեր առաջին անգամ, «Ռեալի» ակտիվում 0 տիտղոս կա։

Այնուամենայնիվ, Զիդանի նկատմամբ վերաբերմունքը լիովին այլ է ակումբի ղեկավարության կողմից ու մեծ հարգանքի է արժանանում։ Չնայած որ շատերը կողմ չեն նրա մնալուն ու կարծում են, որ հենց առաջնահերթ գլխավոր մարզչի պաշտոնն է առաջնահերթ պետք փոխել։ Անձամբ ֆրանսիացին Իսպանիայի մայրաքաղաքից հեռացել է մեկ շաբաթով հանգստանալու, իսկ հետագայում իր ապագայի հարցը կքննարկի Պերեսի հետ։

Ընդհանուր առմամբ, «Ռեալը» փողի կարիք ունի, որ ցանկալի տրանսֆերն իրականացնի, որից առաջնահերթը Մբապեն է։ Այդ նպատակի իրագործման ճանապարհին ակումբը պատրաստ է դիտարկել ցանկացած ֆուտբոլիստի՝ այդ թվում նաև Ազարի հեռանալը։

Ռամոսի հեռանալը նույնպես կարելի է արդեն փաստ համարել։ Կողմերի միջև շփում, համաձայնություն կամ ակնարկ չկա նոր պայմանագրի, որի ժամկետը մեկ ամսից լրանում է։ Ավագը 2 մրցաշրջանով պայմանագիր է ցանկանում, իսկ ակումբը պատրաստ է 1-ին։

Իրավիճակը բարդ է նաև Վարանի հետ, որը չի շտապում երկարաձգել մեկ տարուց ավարտվող պայմանագրի ժամկետն ու մտածում է ակումբից հեռանալու մասին, միևնույն ժամանակ մադրիդյան ակումբի ղեկավարությունը չի ցանկանում թույլ տալ Ռամոսի սցենարի կրկնությունը։ Այդ է պատճառը, որ Վարանի տրանսֆերը հանվել է վաճառքի։

Հունիսին նաև ավարտվում է Լուկաս Վասկեի պայմանագրի ժամկետը, որի հեռանալը, թվում է, անխուսափելի է։ Մարսելոն ու Իսկոն, որոնք ակումբի վետերաններն են, նույնպես չեն մտնում ակումբի ծրագրերի մեջ

Մարիանոյի, Բեյլի, Սեբալյոսի, Բրահիմի ու Յովիչի ապագան նույնպես անորոշ է։ Իսկ հաջորդ շաբաթ կհայտարարվի Ալաբայի տրանսֆերի մասին։