Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ–օֆֆում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3–2 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։
«Ռեալ Մադրիդը» ՉԼ/ԵՉԳ-ի պատմության մեջ տարավ 300-րդ հաղթանակը
«Ռեալ Մադրիդը» առաջին անգամ հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայի/Եվրոպական չեմպիոնների գավաթի փլեյ-օֆֆի արտագնա խաղում՝ շնորհիվ ավելացված ժամանակում խփած գոլի։
«Ռեալ Մադրիդը» առաջին անգամ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում՝ հիմնական ժամանակում։
«Ռեալ Մադրիդը» 3 անգամ հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» ՉԼ-ում՝ հանդիպման ընթացքում զիջելով հաշվի մեջ։ Ավելի շատ կամային հաղթանակներ մադրիդցիներն ունեն միայն «Նապոլիի» և «Բավարիայի» դեմ՝ 4-ական։
«Ռեալ Մադրիդը» առաջին խաղակեսում 9 հարված կատարեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասին՝ ավելի շատ, քան նախորդ մրցաշրջանի ՉԼ-ի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի 120 րոպեների ընթացքում (8)։
«Ռեալ Մադրիդը» 20 հարված կատարեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում՝ լավագույն արդյունքը բոլոր թիմերի համար «Էթիհադում» բոլոր մրցաշարերում Գվարդիոլայի նշանակման պահից (2016 թ.)։
«Ռեալ Մադրիդը» Գվարդիոլայի մարզչական կարիերայի միակ մրցակիցն է, որը հաղթանակ է տարել իսպանացու ղեկավարած բոլոր ակումբների սեփական հարկի տակ։
Անչելոտին անցկացրեց իր 72-րդ հանդիպումը ՉԼ-ում «Ռեալի» ղեկին՝ սահմանելով ռեկորդ։ Երկրորդ տեղում Մունյոսն է (71)։
Վինիսիուսի հաշվին կա 13 գոլային փոխանցում ՉԼ-ի փլեյ-օֆֆում։ Մրցաշարի պատմական ռեկորդակիրը Ռոնալդուն է՝ 15 ասիստ։
Մբապեն 2025 թվականին արդեն 10 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։ Եվրոպայի թոփ-5 լիգաների խաղացողներից ավելի շատ գոլ խփել է միայն Դեմբելեն (ՊՍԺ)՝ 15։
Բրահիմը դարձավ «Մանչեսթեր Սիթիի» առաջին նախկին ֆուտբոլիստը, ով երբևէ գոլ է խփել «Սիթիին» Չեմպիոնների լիգայում։