Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ թիմից, հաղորդում է Metro-ն:
Նա դեմ է, որ «Արքայական ակումբը» թիմ հրավրի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին և եթե այդ գործարքը, այնուամենայնիվ, կայանա, նա կփորձի հեռանալ:
Ընթացիկ մրցաշրջանում Վինին «սերուցքայինների» կազմում մասնակցել է 17 հանդիպման, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 150 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
«Ռեալը» Լա լիգայում առաջատար է և 19 խաղում վաստակել է 48 միավոր: