Նախկին մրցավար Էդուարդո Իտուռալդե Գոնսալեսը կարծում է, որ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը պետք է հեռացվեր Իսպանիայի գավաթի խաղարկության՝ «Ռեալի» դեմ խաղում:
98-րդ րոպեին արգենտինացին կանգնել էր Խոսելուի ոտքին:
«Եթե նա տրորել էր մրցակցի ոտքը, ապա դա կարմիր քարտ էր: Գիլերմո Կուադրա Ֆերնանդեսը սկզբում չսուլեց Կոկեի խախտման ժամանակ, իսկ հետո՝ Դե Պոլի: Նման խախտումների համար առնվազն պետք է զգուշացնել»,- մրցավարի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 2-4 հաշվով պարտվել էր մրցակցին ու դուրս մնացել պայքարից:
Fanat, Realmadrid.am