«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, չնայած նրան, որ ընդամենը 6 օր առաջ է ծնկի վիրահատության ենթարկվել, արդեն սկսել է մարզվել տնային պայմաններում:
Իսպանացին իր ինստագրամի էջում տեսանյութ է հրապարակել, որում մարզվում է՝ չծանրաբեռնելով վիրահատված ոտքը:
Սպասվում է, որ 34-ամայ պաշտպանը շարք կվերադառնա 6 շաբաթից:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռամոսն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am