Իսպանիայի սուպերգավաթի այս տարվա խաղարակության եզրափակչում ևս լինելու է «Էլ Կլասիկո»։
Եթե Կարլո Անչելոտիի սաները հաղթանակի հասնեն և տուն բերեն գավաթը, ապա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմին կպարգևատրի բոնուսներով։
Defensa Central-ի փոխանցմամբ, Պերեսը թիմի վետերանների հետ պայմանավորվել է, որ «Բարսելոնային» հաղթելու դեպքում թիմի յուրաքանչյուր անդամ կստանա 150.000 եվրո բոնուս, ինչն ընդհանուր առմամբ ստացվելու է 4 մլն եվրո։ Այս գումարը բաշխվելու է ֆուտբոլիստների և մարզիչների միջև։
Այս մրցաշրջանում «Ռեալը» արդեն մեկ անգամ առավելության հասել է կատալոնական ակումբի նկատմամբ։ Նախորդ մրցաշրջանում Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում «Սերուցքայինները» զիջեցին Չավիի թիմին։
Los Merengues, Realmadrid.am