«Լայպցիգի» դեմ կայացած խաղում Ռոդրիգո Գոեսը դարձավ գոլի հեղինակ՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Այդ գոլի շնորհիվ նա գերազանցեց Ռաուլի ռեկորդը։ Այժմ բրազիլացին «Ռեալի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է միջազգային մակարդակում հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։
Ռաուլը դա արել էր 22 տարեկան 261 օրեկան հասակում, իսկ Ռոդրիգոն՝ 21 տարեկան 289 օրեկան հասակում։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն երկու անգամ է գրավել մրցակիցների դարպասը 11 մետրանոց նշակետից։ Առաջինը եղել է «Բարսելոնայի» դեմ խաղի վերջնամասում։
Los Merengues, Realmadrid.am