Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ռեալը» գերվստահ հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ։ Հանդիպման 78-րդ րոպեին Կարլո Անչելոտին փոխարինեց Ջուդ Բելինգեմին՝ խաղադաշտ դուրս բերելով Դանի Սեբալյոսին։ Թվում է, թե ամեն ինչ պարզ է, Կարլոն որոշել էր հանգստի հնարավորություն տալ անգլիացուն։
Սակայն AS-ը մեկ այլ վարկած է պնդում։ Ըստ պարբերականի, փոխարինման պատճառը հանդիպման գլխավոր մրցավար Խորխե Ֆիգերոա Վասկեսն էր։
Հանդիպման 67-րդ րոպեին նա դեղին քարտ ցույց տվեց Բելինգեմին։ Ըստ աղբյուրի, մրցավարը բավական բարկացած է եղել անգլիացու վրա և նույնիսկ դրվագներից մեկում բղավել է վերջինիս վրա։
«Ինձ հետ զգույշ եղիր». ասել է Վասկեսը։
Կարլո Անչելոտիի համար մրցավարի նման պահվածքը ազդանշան է եղել։ Նման պարագայում շատ մեծ էր հավանականությունը, որ Ֆիգերոա Վասկեսը առիթը բաց չէր թողնելու՝ Բելինգեմին երկրորդ դեղինը ցույց տալու և խաղադաշտից հեռացնելու համար։ Ուստի Անչելոտին ուղղակի որոշեց ռիսկի չդիմել և փոփոխություն կատարեց։
Los Merengues, Realmadrid.am