Այսօր՝ փետրվարի 21–ին, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, որում ձևավորվեցին հետևյալ զույգերը․
«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»
«Բրյուգե» –«Ասթոն Վիլա»
«Բորուսիա Դորտմունդ» – «Լիլ»
«Բավարիա» – «Բայեր Լևերկուզեն»
ՊՍՎ – «Արսենալ»
«Ֆեյենորդ» – «Ինտեր»
ՊՍԺ – «Լիվերպուլ»
«Բենֆիկա» – «Բարսելոնա»
«Բավարիա» – «Բայեր»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան մարտի 4/5–ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 11/12–ին։ Եզրափակիչը կկայանա մայիսի 31–ին Մյունխենում։
Եթե «Արքայական ակումբը» հաղթահարի «Ատլետիկոյի» արգելքը, ապա քառորդ եզրափակիչում ուժերը կչափի «Արսենալ»/ՊՍՎ զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը Մադրիդի «Ռեալն» է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում 2–0 հաշվով հաղթել էր «Բորուսիային»։