Հոդվածներ

Ազար․ «Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»
20.02.2024
2240 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարի հարցազրույցից հատվածներ

«Ես իրոք ավելորդ քաշով ժամանեցի «Ռեալ», սակայն արձակուրդից հետո ես միշտ այդպիսինն եմ եղել։ Սովորաբար, ինձանից մեկ ամիս էր պահանջվում՝ լավ մարզավիչակի համար, սակայն այդ անգամ ես վնասվածք ստացա։ Ինձ դուր էր գալիս ընտանեկան միջավայրում ժամանակ անցկացնելը, այցելել լողափներ»։ 

«Իմ բախտը չբերեց կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Այդ ժամանակ ես Դալասում վիրահատվեցի, իսկ վերադառնալուց հետո Մադրիդում արդեն տարածվել էր վարակը։ Ես երկու ամիս տանը վերականգնվում էի, սակայն ինձ ֆիզիոթերապևտի օգնությունն էր պետք։ Երբ մենք խաղադաշտ վերադարձանք, ես կրկին վնասվածք ստացա և այլս ոչինչ առաջվանը չէր։ 

Տանը վարժություններ էի կատարում և մտածում էի, որ դա բավարար է, սակայն հետագայում հասկացար, որ սխալվում էի։ Մենք մոտ էինք չեմպիոնությանը և ես այս ժամանակ Զիդանին ասացի, որ ցանկանում եմ օգնել թիմին։ Բայց Լա լիգայում հաղթանակից հետո ես կրկին դիմեցի Զիզուին՝ նրան ասելով, որ իմ մարմինը շատ է տանջվում և վերականգնվելու համար շատ ժամանակ է պետք»։

«Ռեալում» հանդես գալը միշտ իմ երազանքն էր։ Ամեն ինչ չեղավ իմ ծրագրածի պես, սակայն, այնուամենայնիվ, ես խաղացի հրաշալի ակումբում։ «Չելսիում» իրավիճակը, ի տարբերություն «Ռեալի», ավելի ինձ սրտամոտ է։ Լոնդոնում, անգամ եթե մենք չենք հաղթում, հաջորդ օրը բոլորը ծիծաղում են։ «Ռեալի» մարզման ժամանակ հասկանալիէ, որ մարդիկ չեն հանդուրժի անհաջող արդյունքը»։

«Բելգիացիները սիրում են գարեջուր և ես բացառություն չեմ։ Մեր երկրում լավագույն գարեջուրն են պատրաստում, սակայն սուտ է, որ ես ամեն օր խմում եմ։ Այնուամենայնիվ, լավ խաղից հետո հաճելի է մեկ կամ երկու բաժակ օգտագործելը»։

«Զիդանը կարող է Անգլիայում աշխատել, սակայն կարևորն այն է, որ նրա թիմը չլինի «Մանչեսթեր Յունայթեդը» (ծիծաղում է): Ես Անչելոտիի հետ վատ հարաբերություններ չունեմ, ինձ համար նա աշխարհում լավագույնն է»։

«Ռեալում» ես խաղացել եմ լավագույն ֆուտբոլիստների՝ Մոդրիչի և Բենզեմայի հետ։ Խաղամակարդակով նրանց հաջորդում են Դե Բրույնեն, Լեմպարդը և Մատան։

«Ես Ռոդրիգոյի տաղանդի մեծ երկրպագուն եմ։ Վինիսիուսի հաշվով կարող եմ ասել, որ նա 10–15 տարի կլինի ֆուտբոլային գլխավոր աստղերից մեկը։ Բելինգեմը փայլուն ֆուտբոլիստ է, ես նրա հետ անձամբ զրուցելու հնարավորություն եմ ունեցել։ Ես նրա խաղին հետևում էի դեռ «Բորուսիայում» և այդ ժամանակ նա արդեն յուրահատուկ էր»։

«Ես Կրոսի հետ խնդիրներ չունեմ ԶԼՄ–ներում նրա ասածի համար։ Երեկ նա մեր տուն եկավ՝ իր երեխայի վերցնելու, այնպես որ մարդիկ կարող են մտածել ինչ ուզում են»։

«Ո՞վ է պատմության լավագույն ֆուտբոլիստը Մեսսին, թե Ռոնալդու՞ն, այստեղ ես ընտրում եմ Մեսսիին։ Ռոնալդուն լավագույն ռմբարկուն է, որը ձեզ տիտղոսներ կբերի, նա անգամ 50 տարեկանում գոլեր կխփի, սակայն ինձ ավելի շատ դուր է գալիս Մեսսիի խաղաոճը։ Բայց, ընդհանուր առմամբ, ես Զիդանին եմ համարում մեծագույն ֆուտբոլիստ»։