• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Ըստ իս, նա լավ է խաղում հարձակման յուրաքանչյուր գծում»

Հոդվածներ

Անչելոտի․ «Ըստ իս, նա լավ է խաղում հարձակման յուրաքանչյուր գծում»
01.04.2024
1417 0

Իսպանիայի առաջնության 30–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» հետ և հաղթեց 2–0 հաշվով։

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը։

«Հաշվի առնելով միջազգային դադարը՝ «Ատլետիկի» դեմ խաղը կարող էր դժվար ստացվել։ Մենք լավ սկսեցինք հանդիպումը և կարողացանք արագ գոլ խփել։ Պաշտպանությունում թիմը շատ կազմակերպված էր գործում։ Մենք շատ բարձր ինտենսիվությամբ հանդես եկանք»։

«Միլիտաոն աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է։ Իհարկե, նրան ժամանակ է հարկավոր, որպեսզի վերադառնա իր մարզավիճակին, սակայն շատ կարևոր է, որ Էդերը շարք է վերադարձել։ Նա մեզ շատ է պետք կգա հաջորդ խաղերում»։

«Ռոդրիգոն մեծ ներդրում է ունեցել այսօրվա հաղթանակի գործում։ Ըստ իս, նա լավ է խաղում հարձակման յուրաքանչյուր գծում, քանի որ հիանալի հարձակվող է։ Եկեք չմոռանանք, որ նա երկու գոլ խփեց ՉԼ 21/22–ի կիսաեզրափակիչում՝ խաղալով հարձակման աջ եզրում»։

«Գվարդիոլայի խոսքե՞րը,  սա է ժամանակակից ֆուտբոլը։ Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Սիթիի» գրաֆիկն ավելի ծանր է։ Մենք իրոք փոքր–ինչ առավելություն ունենք, սակայն մեր խաղի վրա դա ոչ մի կերպ չի անդրադառնալու։ Մենք ժամանակ ունենք, որպեսզի պատրաստվենք քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը»։

«Մենք տեսել ենք «քաղաքայինների» վերջին խաղը «Արսենալի» դեմ։ Մենք ամեն ինչ կգնահատենք և հրաշալի կպատրաստվենք գալիք հանդիպմանը։ Չուամենին կամ Նաչոն պաշտպանության կենտրոնու՞մ, մենք պետք է դիտարկենք բոլոր գործոնները։ «Ատլետիկի» դեմ խաղում Օրելյենը կարևոր դեր էր խաղում պաշտպանությունում և եթե ես նրան օգտագործեմ պաշտպանությունում, ապա թիմը նրանից կզրկվի դաշտի կենտրոնում։ Կամավինգան նույնպես կարող է խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում»։

«Ես չգիտեմ, թե ինչ է Բելինգեմը մտածում Իսպանիայի մրցավարության մասին։ Այնուամենայնիվ, Ջուդը լավ հասկացել է, որ չարժե խոսել մրցավարների հետ»։