«Ռեալում» Կառլո Անչելոտիին համարում են իդեալական մարզիչ, սակայն պայմանագրի երկարաձգումը կախված է գրանցած արդյունքներից:
Marca-ի հաղորդմամբ՝ չնայած Բրազիլիայի Կոֆնեդերացիայի հետաքրքրվածությանը՝ իտալացին զգացնել է տվել, որ «Արքայական ակումբում» աշխատանքը առաջնահերթություն է իր համար:
Մասնագետի, խաղացողների ու ղեկավարության միջև համերաշխ մթնոլորտ է, նա շատ է շփվում է նախագահի հետ, սակայն ապագայի վերաբերյալ խոսակցություն չի եղել:
Այս պահին ակումբում ոչ ոք չի մտածում, թե գալիք մրցաշրջանում թիմն այլ մարզիչ կունենա:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտիի և «Ռեալի» խպայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի ամռանը:
Fanat, Realmadrid.am