Realmadrid.com–ի անդրադարձը
Կառլո Անչելոտիի թիմը, որն առաջին խաղում հաղթել է 1։0 հաշվով, այս գիշեր «Բեռնաբեուում» մոտենում է կիսաեզրափակիչի պատասխան խաղին (ԵԺ 23։30)։
«Ռեալ Մադրիդին» միայն մեկ քայլ է բաժանում Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղից: Այդ արդյունքը հնարավոր է արդեն այս գիշեր, երբ նրանք տանը մրցեն «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Եզրափակիչի ուղեգիրը ձեռք բերելու համար (ապրիլի 26, «Սևիլիայի» «Օլիմպիական» ստադիոն), վճռորոշ կլինի մեր մարզադաշտը, որտեղ թիմը չի պարտվել վերջին 12 խաղերից 11-ում: Դա կլինի Անչելոտիի թիմի՝ «Բեռնաբեուում» անցկացրած երեք անընդմեջ խաղերից երկրորդը, նախորդ շաբաթ «Լեգանեսի» դեմ հաղթանակից հետո և այս շաբաթ «Վալենսիայի» դեմ առաջնության խաղից առաջ։
«Եզրափակիչին մոտ լինելը մեզ բոլորիս ոգևորում է», - ասել է Անչելոտին նախախաղային ասուլիսում: Իտալացի մարզիչը հրավիրել է բոլոր հասանելի խաղացողներին, որոնցից մեկն էլ Մբապեն է: Ֆրանսիացի հարձակվողը կփորձի շարունակել իր հրաշալի խաղը, որը նրան թույլ է տվել վերջին երկու խաղերում խփել երկուական գոլ։
«Ռեալ Սոսիեդադ»
Բասկերի թիմն այս խաղին մոտենում է ոգևորված՝ նախորդ ուրբաթ «Վալադոլիդի» դեմ տարած հաղթանակի շնորհիվ: Բացի այդ, նրանք շատ լավ են խաղում այս մրցաշարում: Նրանք արդեն հաղթել են 2021-ի եզրափակիչում, իսկ «Բեռնաբեուում» իրենց երկրորդ անընդմեջ կիսաեզրափակիչն է: Թիմի ավագ Օյարսաբալը 12 գոլով (5 Լա Լիգայում, 5 Եվրոպա լիգայում և 2 Իսպանիայի գավաթում) այս մրցաշրջանում նրանց լավագույն ռմբարկուն է: