Հոդվածներ

Գյուլեր. «Կարոտել էի տունս. Ուրախ եմ, որ վերսկսել եմ աշխատել»
26.07.2026
39 0

Արդա Գյուլերը խոսել է RM Play-ի հետ և տվել իր գնահատականը Մոուրինյուի գլխավորությամբ անցկացրած մինչմրցաշրջանային առաջին մարզումների վերաբերյալ։

«Կարոտել էի տունս։ Շատ երջանիկ եմ, որ վերսկսել եմ աշխատել՝ դաշտում միշտ ավելի լավ խաղ ցուցադրելու համար։ Ինձ համար հիանալի հնարավորություն է աշխատել Մոուրինյուի նման լեգենդի հետ։ Նա և իր թիմն ամեն ինչ շատ հստակ են բացատրում։ Նրանք նաև շատ անկեղծ են դաշտից դուրս»։

Մինչմրցաշրջանային փուլի բանալիները.

«Այս ժամանակահատվածում ամենակարևորը ֆիզիկական կողմի վրա աշխատելն է։ Բայց նաև լսելն ու սովորելը, թե ինչ է Մոուրինյուն պահանջում մեզանից, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ դաշտում։

Չորրորդ մրցաշրջանը «Ռեալ Մադրիդում.

«Ես շատ բան եմ սովորել ու բարելավել, բայց իմ խանդավառությունը երբեք չի փոխվել։ Ցանկանում եմ հաղթել ամեն ինչ, ինչպես առաջին օրը, և երջանկացնել Մադրիդի երկրպագուներին։ Հալա Մադրիդ». նշել է թուրք ֆուտբոլիստը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված