Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Գրանադային» և հաղթեց 2-0 հաշվով:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը:
«Մենք լավ հանդիպում անցկացրինք, հիանալի վերահսկում էինք գնդակը և կենտրոնացած էինք մրցակցի հակագրոհների հարցում»:
«Կարծում եմ, որ Կարվախալի մոտ պարզապես ծանրաբեռնվածություն է, կիրակի մենք կգտնահատենք նրա վիճակը: Հիմա ես չեմ կարող ասել, թե նա կմասնակցի՞ «Բետիսի» դեմ խաղին կամ ոչ: Ցանկացած պարագայում, մենք ունենք Լուկաս, որն այս շատ լավ հանդես եկավ»:
«Բրահիմը շատ լավ է խաղում և հիանալի աշխատունակություն է ցուցաբերում: Ցանկացած դիրքում նա օգտակար է և ես շատ գոհ եմ նրանից: Սկզբում նա այդքան էլ շատ պրակտիկա չուներ, սակայն հիմա ցուցադրում է իր որակները»:
«Կարծում եմ, որ Վալվերդեին դուր է գալիս հենակետայինի դիրքում խաղալ և հավաքականում նույնպես նա այդտեղ է խաղում: Դժվար է ասել՝ որ դիրքն է նրա համար լավագույնը, սակայն այն աշխատանքը, որը նա ցուցադրում է յուրաքանչյուր դիրքում՝ շատ օգտակար է թիմի համար»:
«Կրոսի հաջողության գաղտնի՞քը, նախևառաջ նա ճշգրիտ փոխանցումներ է կատարում: Նա միշտ ընտրում է լավագույն տարբերակը:
Նա ցանկանում է ստանալ գնդակը, չի վախենում ճնշումից և միշտ կազմակերպված է: Ամենալավը գնդակի վերահսկողությունն է, նա միշտ հայտնվում է անհրաժեշտ տեղում, երբ ստանում է գնդակը: Տոնին անփոխարինելի է, անգամ եթե չի խաղում»:
«Ռոդրիգոն կրկին բարձրության վրա էր, նա շատ գոլեր է խփում: Ասում են, որ նա շատ գոլեր է խփում, երբ խաղում է ձախի՞ց, երբ նա լավն է, գոլեր է խփում ցանկացած դիրքից: Այսօր նա հիանալի գոլ խփեց աջ եզրից»:
«Մոդրիչը և Արիսաբալագան պատրաստ են «Բետիսի» դեմ հանդիպմանը»:
«Երկրպագուները շատ են սիրում ինձ և ես շատ երախտապարտ եմ: Այսօր նրանք իմ ազգանունն էին տալիս, ես շատ երջանիկ եմ»:
«Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» խա՞ղը: Կարծում եմ, որ հետաքրքիր հանդիպում է լինելու, ամենակարևորը դրանից հաճույք ստանալն է: Թող հաղթի լավագույն թիմը»: