Մադրիդի «Ռեալի» նորեկ Արդա Գյուլերը հրաժարվել է արձակուրդից, որպեսզի թիմի հետ մասնակցի միջմրցաշրջանային պատրաստությանը:
AS-ի հաղորդմամբ՝ 18-ամյա ֆուտբոլիստի դեռ մեկ շաբաթ արձակուրդ ուներ, քանի որ Թուրքիայի հավաքականի կազմում մասնակցել էր Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղին:
Նա ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ շուտ կվերադառնա ու թիմի հետ կսկսի նախապատրաստության փուլը:
Հիշեցնենք, որ Գյուլերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:
Fanat, Realmadrid.am