Հոդվածներ

Մենդի. Անչելոտիի անձեռնմխելի ֆուտբոլիստը
17.11.2021
2448 0

Մի քանի խաղը բավարար էր, որ «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին շահեր թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի բացարձակ վստահությունը. պաշտպանության ձախ եզրում հենց ֆրանսիացին է Անչելոտիի առաջին ու անձեռնմխելի ֆուտբոլիստը։

Չնայած այն հանգամանքին, որ Մենդին բավականին երկար ժամանակ բացակայել էր վնասվածքի պատճառով՝ նա կարողացավ կարճ ժամանակահատվածում լավ մարզավիճակ հավաքել, ինչը զարմացրեց մարզչական շտաբին։

«Ռեալի» ձախ պաշտպանի գլխավոր նպատակներից մեկը Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելն է։ Մենդիի հաջող ելույթները չեն վրիպել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի աչքից, որը դիտարկում է նրա թեկնածությունը։ Այնուամենայնիվ, հավաքականում «սերուցքայինների» պաշտպանի համար դժվար մրցակցություն է սպասվում, քանի որ այդ դիրքում նաև Տեո Էրնանդեսն ու Դինն են հանդես գալիս։