Նիկո Պաս. «Ես շատ ուրախ եմ՝ երազանքս իրականացնելու համար: Ինչ-որ պահի ես անգամ չհավատացի դրան: Շատ ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին: Եթե անկեղծ, ապա ես մեխանիկորեն հարվածեցի, անգամ չէի մտածում՝ ինչ եմ անում:
«Կաստիլյայի» թիմակիցներս ինձ համար ավելի ուրախ էին, քան ես: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար: Մենք լավագույն ակադեմիաներից մեկն ունենք, եթե ոչ լավագույնը: Մենք այստեղ ենք օգնելու համար: Սա նաև ազդանշան է այլ կանտերանոների համար՝ այստեղ հասնել հնարավոր է: Անչելոտին շնորհավորեց ինձ, ամբողջ թիմը նույնպես: Շնորհակալ եմ բոլորին՝ այս օրվա համար»:
Ռոդրիգո. «Երկրպագուների աջակցությունը շատ կարևոր է, մենք դա տեսանք Խոսելուի օրինակով, որն արդյունքում գոլ խփեց: Ես նույնպես կարողացա գոլ խփել, ինչի համար շատ ուրախ եմ, սակայն դժվար է Ջուդից շատ գոլ խփել, քանի որ նա աչքի է ընկնում յուրաքանչյուր խաղում (ծիծաղում է), բայց մենք չենք մրցակցում, այլ ցանկանում ենք օգնել թիմին»:
Ջուդ Բելինգեմ. «Չնայած մեր թիմակիցների վնասվածքներին, մենք հիանալի ենք գլուխ հանում և շարունակում ենք հաղթել: Կարծում եմ, որ դա շատ բան է խոսում թիմի բնավորության մասին:
Խոսելուն հիանալի ֆուտբոլիստ է, մենք գիտենք՝ ինչերի է ունեակ, երբ գնդակը տեղափոխվում է անհրաժեշտ վայր: Այսօր նա մի քանի անգամ վրիպեց, բայց դա է ֆուտբոլիստի կյանքը: Ինձ համար ամենակարևորը նրան փնտրելն էր՝ փոխանցում կատարելու համար: Շատ ուրախ եմ նրա համար»: