Ադրեյ Լունինը շարունակում է սպասել իր շանսին։ Կարլո Անչելոտին գոհ է նրա կատարած աշխատանքից։ Իտալացի մասնագետը արդեն երկար ժամանակ է, ինչ մտադրություն ունի Լունինին խաղալու հնարավորություն տալ, սակայն մինչ այժմ ոչ մի հարմար պահ չի գտել։ Մյուս կողմից Կուրտուան շատ ամուր է պահում իր տեղը մեկնարկային կազմում։ Բելգիացին ուղղակի կողպել է «Ռեալի» դարպասը և գրեթե գոլեր բաց չի թողնում։
«Կադիսի» դեմ խաղը հիանալի հնարավորություն էր Անչելոտիի համար՝ Կուրտուայի հանգիստ տրամադրելու և Լունինին գործի մեջ տեսնելու համար, սակայն ուկրաինացի դարպասապահի բախտը այստեղ էլ չժպտաց։ Խաղից մի քանի օր առաջ նա վարակվել էր կորոնավիրուսով։
Արքայական գավաթի խաղարկությունը շատ լավ հնարավորություն է լինելու Լունինի համար՝ «Ռեալի» կազմում իր ելույթների թիվը ավելացնելու համար։ Մինչ այս դարպասապահը «Ռեալի» կազմում անցկացրել է ընդամենը 120 րոպե։ Դա տեղի է ունեցել նախորդ մրցաշրջանում՝ «Ալկոյանոյի» դեմ գավաթային խաղում։
Արքայական գավաթի ընթացիկ խաղարկությունում ևս «Ռեալին» բաժին է հասել «Ալկոյանոն»։ Հունվարի 5-ին կայանալու է թիմերի միջև առաջին հանդիպումը։ Եթե մինչ այդ արտասովոր ոչինչ տեղի չունենա, ապա Լունինը այդ խաղում շատ մեծ հավանականությամբ լինելու է «Ռեալի» մեկնարկային կազմում։
Los Merengues, Realmadrid.am