«Էլ Կլասիկոյի» ավարտից հետո արձանագրվեց «Ռեալի» հաղթանակը, սակայն «կապտանռնագույնների» երկրպագուներից շատերը կարծում էին, որ մրցավարը չի նշանակել 11-մետրանոց հարված Մենդիի ու Բրեյթվեյթի դրվագում, ինչպես նաև շատ քիչ է ավելացրել հիմնական ժամանակի սպառվելուց հետո:
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո խաղադաշտում հանդիպեցին Պիկեն ու Մոդրիչը:
«Հը՛ն Ժերար, սպասում ես մրցավարին, որ բողոքե՞ս»,- ասել է խորվաթ ֆուտբոլիստը:
«Լսի՛ր, նա ընդամենը 4 րոպե ավելացրեց»,- դժգոհել է Պիկեն:
«Իսկ դու որքա՞ն էիր ցանկանում»,- Մոդրիչի այս խոսքերից հետո ֆուտբոլիստները բաժանվել են:
Կարևորագույն հաղթանակից հետո «Ռեալը» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն «Ատլետիկոն» 1 հանդիպում պակաս է անցկացրել:
Fanat, Realmadrid.am