Մադրիդի «Ռեալի» երկրպագուները խնդրում են Կարլո Անչելոտիին ավելի շատ խաղաժամանակ տրամադրել երիտասարդ Արդա Գյուլերին։
Marca-ի փոխանցմամբ, խոսքը գնում է ոչ թե մեկնարկային կազմում տեղ հատկացնելու, այլ ավելի շատ խաղային պրակտիկայի հնարավորություն տալու մասին․
Անձամբ ֆուտբոլիստն այնքան էլ չի հասկանում, թե ինչու մարզիչը չի վստահում իրեն, բայց համբերատար կերպով սպասում է իր հնարավորությանը։ Լա Լիգայի վերջին 5 խաղերում Գյուլերը ստացել է ընդամենը 26 րոպե խաղաժամանակ, իսկ ՉԼ-ի վերջին երկու խաղերում նա ընդամենը 1 րոպե է անցկացրել խաղադաշտում։
Los Merengues, Realmadrid.am