Հոդվածներ

Անչելոտի. «Ոչ ոք չէր սպասում, որ Բելինգեմն այսպես կհարմարվի»
30.11.2023
1934 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Նապոլիին» և հաղթեց 4-2 հաշվով:

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Հավասար հանդիպում էր մի մրցակցի դեմ, որը ցուցադրեց իր որակները: Երբ թվում է, որ թիմերն այլևս ուժ չունեն՝ հաղթելու խաղը, հակառակն էր ապացուցվում: Գնդակով մենք լավ էինք գործում, առանց ավելորդ շտապողականության, բայց ավելի լավ էր պետք գործել պաշտպանությունում, որտեղ թիմը բավականին կոկիկ էր, սակայն բավարար չափով ագրեսիվ չէր»:

«Պասը մեծ տաղանդ է: Երիտասարդ տղա է, որը կանոնավոր աշխատում է մեզ հետ և թիմի ու իր համար կարևոր գոլ խփեց: Նիկոն արեց այն, ինչին բոլորը սպասում էին և նրա համար յուրահատուկ գիշեր էր: Նա «Ռեալի» ապագան է, ունի որակներ, որին պետք է տիրապետի այդ թիմի ֆուտբոլիստը»:

«Բելինգեմը շատ հոգնած տեսք ուներ երկրորդ կեսի միջնամասում, բայց նրանից 10 րոպե պահանջվեց, որպեսզի շտկի իրեն և վերջին 15 րոպեները հոյակապ էին: Զարմանալի է, քանի որ ոչ ոք չէր պատկերացնում, որ նա այսքան լավ կհարմարվի ակումբին: Դա զարմացնում է երկրպագուներին, թիմակիցներին և անգամ մրցակիցներին: Բայց նա պետք է կատարելագործի իր իսպաներենը (ծիծաղում է)»:

«Ատլետիկոյի» դեմ խաղը (1-3) ցույց տվեց մեր թերի կողմերը: Մենք 3 գոլ բաց թողեցինք մեկ դիրքից, քանի որ չէինք կարողանում լավ վերահսկել տուգանայինը երկու պաշտպանով»:

«Խոսելուն կատարեց իր աշխատանքը, բայց ոչ միայն այսօր, այլ նաև ամբողջ մրցաշրջանում շատ լավ է աշխատել: Հարձակվողը միայն գոլ չէ, որ պետք է խփի»:

«Գրանադայի» դեմ խաղին վնասվածք ստացած ֆուտբոլիստներից ոչ ոք չի հասցնի վերականգնվել: Կարծում եմ, որ Մոդրիչը պատրաստ կլինի «Բետիսի» դեմ խաղին»: