Marca-ի գլխավոր խմբագրի բլոգը
«Բրագայի» դեմ երկրորդ խաղակեսում մենք տեսանք Վինիսիուսի լավագույն տարբերակը: Այդ տարբերակի վերադարձը կայացավ ՉԼ-ի շրջանակում, զուգադիպությու՞ն է:
Թիմի 7 համարի գոլը խփվեց հիանալի կոմբինացիայից հետո, որի ժամանակ «Բեռնաբեուի» երկրպագուները կրկին տեսան փայլուն և պայթյունավտանգ Վինիսուսին, որը նրանց սիրտը գրավել էր նաև նախորդ երկու մրցաշրջաններում: «Ռեալի» հարձակումը սրվում է, երբ 23-ամյա ֆուտբոլիստը սկսում է փայլել:
Չգիտեմ, թե արդյոք դա հետևա՞նք էր «Ռայոյի» դեմ խաղում տեղի ունեցածին և դրանից բխած խոսակցություններին, սակայն փաստն այն է, որ «Բրագայի» դեմ Վինիսիուսը հանգիստ էր, աշխատասեր և չէր վիճում մրցավարների հետ: Խաղից հետո Բելինգեմը նրան ժպտալու կոչ էր արել:
«Վալենսիայի» դեմ խաղում պետք է օգտագործել այդ խորհուրդը և «Ռեալում» դա կգնահատեն: Խնդիրները ծագում են, երբ սկսվում են սադրանքներն ու լարվածությունը, սակայն ամեն բան Վինիի ձեռքերում է»: